Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1026 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N 1399-Ն որոշման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 4-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «,եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի, կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25–ի N 1504-Ն որոշման հավելվածով սահմանված էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր միջոցառումներին համապատասխան:».
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):».
4) 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`».
5) 7.1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից:».
6) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 51-րդ և 57-րդ կետերում «փորձաքննություն իրականացնող անձի» և 16-րդ կետում «փորձաքննություն կատարող» բառերը փոխարինել «Սերտիֆիկացված անձի» բառերով.
7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության համար նախատեսվող աշխատանքներն են` ծանոթություն նախագծի կամ օբյեկտի հետ, փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և էներգախնայողության ներուժի գնահատում:».
8) 23-րդ կետի «ա» ենթակետում, 24-րդ կետի «զ» ենթակետում և 25-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «օբյեկտի» բառով.
9) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը սերտիֆիկացված անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք՝ էներգետիկ փորձաքննության ենթարկվող նախագծի կամ օբյեկտի (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների մասին և համապատասխանում է պատվիրատուի և սերտիֆիկացված անձի միջև կազմված էներգետիկ փորձաքննության առաջադրանքին:».
10) IX և X գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
59. Սարքերի կիրառմամբ հետազոտման մասով էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխան սարքերի միջոցով, որոնք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկատ և լինեն ստուգաչափված:
60. Սերտիֆիկացված անձի կողմից օգտագործվող սարքերը պետք է ապահովեն համապատասխան ազգային ստանդարտով սահմանված մեթոդիկայի համաձայն էներգետիկ փորձաքննության համար անհարժեշտ չափումների ու հետազոտությունների իրականացումը՝ ամբողջ ծավալով:
61. Էներգետիկ փորձաքննության տիպային օբյեկտներ են հանդիսանում, բայց չեն սահմանափակվում, ստորև ներկայացվածները.
ա) էներգախնայողություն ապահովող նախագծերը,
բ) կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բաշխիչ կետերը և փոխակերպիչները,
գ) էլեկտրաշարժաբերը,
դ) կաթսաները,
ե) տուրբինները,
զ) վառարանները,
է) բոյլերները, ջերմափոխանակիչները,
ը) շոգու համակարգերը,
թ) օդամատակարարման համակարգերը,
ժ) օդափոխությունը, օդի լավորակումը,
ժա) լուսավորությունը,
ժբ) ջրամատակարարումը, պոմպային կայանքները,
ժգ) սառնարանային կայանքները,
ժդ) շենքերը, շինությունները:
62. Էներգետիկ փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտ կարող է ունենալ էներգետիկ փորձաքննության անցկացման կիրառելի մեթոդիկան, որը կարող է սահմանվել համապատասխան ազգային ստանդարտով կամ վերջինիս բացակայության դեպքում՝ կազմակերպության ստանդարտով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023