Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1035 - Ն

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1369-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել՝
1) վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի օգտագործման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված
 

Արխիվ

2024

2023