Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1036 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի էներգատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված տեխնիկական պայմանները (առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմա-տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը: Ջերմատեղակայանքի ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:».
5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն:».
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023