Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ռեեստրի վարման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտների համար՝ շահագործումն սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում գրանցման թերթիկ՝ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևին համապատասխան:
Ռեեստրում գրանցված օբյեկտները (այսուհետ՝ օբյեկտներ) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման թերթիկ, եթե հաշվետու տարում կատարվել են փոփոխություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023