Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1044 - Ն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ սահմանված դրույթների կատարումն ապահովող, դրանց ընթացիկ մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխան պաշտոնների անձնագրերը (աշխատողների իրավունքների և պարտականությունների նկարագրերը) համապատասխանեցնել սույն որոշմամբ սահմանված դրույթներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023