Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1065 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հին Երևան ծրագրի իրականացման նպատակով «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 10,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի 5,000,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած՝ եռամսյակային հավասարաչափ մարումներով իրականացնելու պայմանով՝ որպես տրամադրվող վարկի ապահովման միջոց նախատեսելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերը, վերջինիս կողմից կառուցվող շենքերի տարածքները՝ հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ հանդերձ:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023