Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1041 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» (N 9935/06 և 23339/06 գանգատներ) և «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» (N 29736/06 գանգատ) գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 71,160 եվրոյին համարժեք դրամ, որից՝
1) 62,100 եվրոյին համարժեք դրամը՝ «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
2) 9,060 եվրոյին համարժեք դրամը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:

 

Արխիվ

2024

2023