Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1060 - Ն

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին N 824-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 


Հավելված

Արխիվ

2024

2023