Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1063 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՄՐԱԿՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին:
2. Լուծարել շուկայի վերահսկողության պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Շուկայի վերահսկողության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատեու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 17-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով.
2) N 1 հավելվածի 31-րդ կետում «տեսչություններ» բառը փոխարինել «տեսչական մարմիններ» բառերով.
3) N 2 հավելվածի 2-րդ բաժնում «Շուկայի վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերով:
4. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրակցվող գույքի ցանկը ` համաձայն N 3 հավելվածի:
5. Մինչև Հայաստանի Հարապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության տեսչության լուծարումը՝ սկսված և չավարտված վարչական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023