Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1062 - Ն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) սահմանել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը՝ հիմք ընդունելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորումների աստիճանը.
2) ընտրել լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող և օժանդակող կազմակերպությունը.
3) հաստատել ուսուցումների ազգային ռեեստրի վարման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023