Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1066 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1392-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում՝ «յուրաքանչյուր տարի հավասարաչափ.» բառերը փոխարինել «հետևյալ համամասնությամբ՝ առաջին տարում 3 մլն դրամ, երկրորդ տարում 11 մլն դրամ, երրորդ տարում 6 մլն դրամ.» բառերով:
 

Արխիվ

2024

2023