Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1073 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1 ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածի 1.1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը «կամ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի փրկարար ծառայությունում, քրեակա տարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ՝ համա
պատասխան պետական մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «պարտադիր զինվորական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «մասնակցելու,» բառը փոխարինել «մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում» բառերով.
2) հավելվածի 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`
1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.
2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.
3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ.
4) զոհվել է (մահացել է) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.
5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մաս
նակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտակա
նությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:».
3) հավելվածի 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը «պետություններում» և «հետևանքով կամ» բառերից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «այլ պետություններում» բառերը փոխարինել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով,
գ. 3-րդ ենթակետը «կամ» բառից հետո լրացնել «համապատասխան պետական մարմիններում» բառերով,
դ. 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «համապատասխան պետական մարմիններում» բառերով,
ե. 5-րդ ենթակետը «պետություններում» բառից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով.
4) հավելվածի 4-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը «պետություններում» և «հետևանքով կամ» բառերից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով,
բ. 1.1-ին ենթակետը «պետություններում» բառից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով.
5) հավելվածի 5-րդ և 5.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ,
կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:
5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:».
6) հավելվածի 6-րդ կետը «(չստացող)՝» բառից հետո լրացնել «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում» բառերով.
7) հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետը «երեխայի» բառից հետո լրացնել «(առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի)» բառերով.
8) հավելվածի 13-րդ կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժինը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը:».
9) հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Ընտանիքի՝ սույն կարգի 13-րդ կետում նշված պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է այդ անդամի դիմումի հիման վրա, ընդ որում՝
1) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:».
10) հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի գ պարբերությունում նշված դեպքում բառերը փոխարինել , 5-րդ և 5.1-ին կետերում նշված դեպքերում բառերով, իսկ (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից բառերը՝ (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից բառերով.
11) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետում և 24-րդ կետի 2-րդ ենթակետում անձնագիրը (կամ նույնականացման քարտը) բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023