Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1074 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված օբյեկտների շինարարական, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացվելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 766-Ն որոշման N 7 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1,7-րդ տողում «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն)» բառերը փոխարինել «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (սալապատում բնական քարով) (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն)» բառերով.
2) 2,7-րդ տողում «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) իրականացման համար տեխնիկական հսկողության ծառայության ձեռք բերում» բառերը փոխարինել «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (սալապատում բնական քարով) (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) իրականացման համար տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերում» բառերով.
3) 6,7-րդ տողում «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների կազմում» բառերը փոխարինել «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (սալապատում բնական քարով) (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների կազմում» բառերով.
4) 6,24-րդ տողում «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) ծրագրի իրականացման համար հեղինակային հսկողության ծառայության ձեռք բերում» բառերը փոխարինել «Գյումրի համայնքի Լ. Մադոյան փողոցի մասնակի վերանորոգում (սալապատում բնական քարով) (Տերյան փողոցից դեպի նախկին «Հացընդունման» ձեռնարկություն) ծրագրի իրականացման համար հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերում» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023