Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1077 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 93-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման
N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման
2-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
 

 

Հավելված

Արխիվ

2024

2023