Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1084 - Ն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  67-րդ  հոդվածի  5-րդ  և  6-րդ  մասերի՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. Սահմանել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`
1) սույն որոշմամբ սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելն իրականացնել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետից բխող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը.
3) մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծ:
3. Սույն որոշման հավելվածով սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու գործընթացի համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու համար անհրաժեշտ մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված նորմատիվ իրավական ակտերի պատճենները «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու գործընթացը` համաձայն «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ցանկի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023