Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1071 - Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող՝ 21 400 000 դրամ շուկայական արժեքով, 1140.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները և 2 460 000 դրամ շուկայական արժեքով մեքենասարքավորումները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և գիտաարտադրական ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով 5 տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել նախկին վարձակալ «ՌՈԹՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի պետական գրանցման վկայական՝ 03 Ա 065830) (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:
3. Պայմանագրում սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող գույքի ամսական նվազագույն վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով կազմում է 85 000 դրամ.
2) վարձակալության տրամադրվող գույքի վճարման ենթակա ամսական վարձավճարը կազմում է 125 000 դրամ.
3) վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ:
 

Արխիվ

2024

2023