Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1081 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին» N 1346-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սույն կանոններում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունը».
2) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Երկաթուղային գծերում և ուղևորային կառամատույցներում գտնվելու, երկա թուղային շարժակազմից օգտվելու, վագոններ նստելու և (կամ) վագոններից իջնելու ժամանակ քաղաքացիների կողմից պահպանվող կանոններն ու գործողություններն են`
1) չմտնել ուղևորային կառամատույցների և երկաթուղային շարժակազմի տակ. 2) չանցնել վագոնների միջև գտնվող ինքնակցիչ սարքերի վրայով.
3) չանցնել ուղևորային կառամատույցի եզրին գտնվող սահմանափակող գիծը.
4) չվազել ուղևորային կառամատույցով ժամանող կամ մեկնող գնացքների կողքով.
5) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում չկազմակերպել զանազան շարժական խաղեր.
6) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում երեխաներին չթողնել առանց հսկողության, վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել երեխաների ձեռքից բռնած կամ երեխաներին ձեռքերի վրա պահած.
7) չցատկել ուղևորային կառամատույցից երկաթուղային գծերի վրա.
8) չանցնել երկաթուղային գծանցով անցումային ազդանշանային լուսացույցի արգե լող ազդանշանի դեպքում՝ անկախ ուղեփակոցի առկայությունից ու դրա դիրքից.
9) չբարձրանալ հպակային ցանցի, օդային գծերի և արհեստական կառույցների հենասյուների ու հատուկ կոնստրուկցիաների վրա.
10) չհպվել հպակային ցանցի և էլեկտրահաղորդման օդային գծերի հենասյուներով ու հատուկ կոնստրուկցիաներով անցնող լարերին.
11) չմոտենալ պոկված, կտրված լարերին.
12) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում և վագոններում չգտնվել ալկոհոլային, թունավոր կամ թմրադեղային հարբածության վիճակում.
13) չվնասել երկաթուղային տրանսպորտի օբյեկտները.
14) չվնասել, չկեղտոտել, չփակել (չծածկել, չարգելափակել), չհանել, ինքնակամ չտեղակայել նշաններ, ցուցանակներ կամ տեղեկատվության այլ կրիչներ.
15) երկաթուղային գծերի վրա իրեր չթողնել.
16) չփոխադրել սուր, կտրող, ծակող առարկաներ, որոնք առանց համապատասխան փաթեթավորման կամ ծածկոցի կարող են վնասվածք հասցնել քաղաքացիներին.
17) չփոխադրել հեշտ բռնկվող, պայթուցիկ և թունավոր նյութեր.
18) չստեղծել խանգարումներ՝ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար.
19) ապահովել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի աշխատողների տեղեկացումը խանգարումների մասին.
20) գտնվել այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում բացառվում է երկաթուղային շարժակազմի մոտեցման ժամանակ առաջացող օդային հոսանքի ազդեցությունը.
21) երկաթուղային շարժակազմի արտակարգ կանգառ պահանջող իրավիճակ առաջանալու դեպքում հնարավոր եղանակներով ու միջոցներով տալ ազդանշան.
22) հնարավորության դեպքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի աշխատողներին տեղեկացնել անծանոթ և (կամ) մոռացված իրերի մասին.
23) չմոտենալ վագոններին՝ մինչև գնացքի լրիվ կանգնելը.
24) չհենվել կանգնած վագոններին.
25) շարժման ընթացքում վագոն չնստել և (կամ) վագոնից չիջնել.
26) չկանգնել վագոնների ոտնատեղերին և անցումային հարթակներին.
27) չխոչընդոտել վագոնների դռների ավտոմատ բացմանը և փակմանը.
28) դուրս չկախվել վագոնների լուսամուտներից և վագոնահարթակների դռներից.
29) անցնել միայն ուղևորների համար նախատեսված և հարմարեցված տեղերով. 30) չվնասել երկաթուղային շարժակազմը.
31) չբարձրանալ երկաթուղային շարժակազմի տանիքների վրա.
32) չծխել մերձքաղաքային գնացքների վագոններում.
33) չծխել ուղևորային գնացքներում ծխելու համար չնախատեսված տեղերում.
34) չերթևեկել վագոնների ոտնակների և տանիքների վրա.
35) բեռնատար գնացքներով ինքնակամ չերթևեկել.
36) առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացք չկանգնեցնել.
37) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել՝ չստեղծելով խոչընդոտներ այլ քաղաքացիների համար.
38) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել միայն վագոնների լիակատար կանգնելու դեպքում.
39) վագոններ նստել և (կամ) վագոններից իջնել միայն ուղևորային կառամատույցի կողմից՝ երկաթուղային կայարանի հատուկ հատկացված և հարմարեցված տեղերում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023