Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1095 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝
1) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, 2014 թվականի հուլիսի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1, 2015 թվականի մարտի 27-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/1, 2015 թվականի ապրիլի 7-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/3, 2015 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/4, 2015 թվականի հուլիսի 16-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/6, «Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/3, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/6, 2015 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/8, 2015 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/10, 2015 թվականի հուլիսի 15-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/14, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/5, 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/7, 2015 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/9, 2015 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/13 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված՝ N ՖՆ-ԲԸՀԱՇՁԲ-15/2, «Դի-Ար-Գե Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի հուլիսի 2-ին կնքված՝ N ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/10 Հ, «Պռոշաբերդշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի օգոստոսի 5-ին կնքված՝ N ՔՆ-ԲԸՀԾՁԲ-15/2 պայմանագրերինը` մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ.
2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, դրանց կատարման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողություն-ների ծառայությունների մատուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նոր աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները չտարածել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվող աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված

Արխիվ

2024

2023