Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1102 - Ն

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1269-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 9.1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1) գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառում քաղաքականության մշակումն ու իրականացումը.».
2) 10-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ ենթակետերով.
«5.1) փորձաքննության բնագավառի իրավական ակտերի նախագծերի մշակում.
5.2) փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջների սահմանում.
5.3) պետական հավատարմագրման կարգի և չափանիշների մշակում.
5.4) պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերի մշակում ու հաստատում.
5.5) փորձաքննության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի կնքում.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023