Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1098 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 470-րդ հոդվածներով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ահարոնյան 3 հասցեում գտնվող՝ 7556,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը և դրան ամրակցված՝ 1406 քառ. մետր մակերեսով N 3 լաբորատորիայի մասնաշենքը (կադաստրային ծածկագիրը` 01-012-0301-0111) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնտեսական գործունեության ընդլայնման նպատակով:
2. Գույքի վաճառքի ընդհանուր գինը սահմանել 124.679.072 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասնակի հատուցմամբ օտարումը:

 

 

 

Արխիվ

2024

2023