Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1103 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 10/5 հասցեում գտնվող 8,0 հեկտար մակերեսով, 64,800,000.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելուն՝ ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրին համապատասխան:
2. Առաջարկել Գյումրու քաղաքապետին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023