Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1112 - Ն

ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) երեխաների խնամքի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հաստատել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1877-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշումը:
4. Սահմանել, որ 2017 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված անձանց խնամք տրամադրող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում երեխաների խնամքի տրամադրման բժշկական ժամանակավոր հակացուցումների ցանկը.
2) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում ու տնային պայմաններում խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի ձևը:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝
ա. տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները,
բ. երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները.
2) հաստատել՝
ա. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող՝ երեխայի խնամքի տրամադրման մասին եզրակացության, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու մասին եզրակացության և բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից երեխայի ծնողների (ծնողի) կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա երեխայի դուրսգրման մասին եզրակացության ձևերը,
բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու համար տրվող եզրակացության ձևը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հավելված

Արխիվ

2024

2023