Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2015, 898 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում 2015 թվականին տեղի ունեցած ուժեղ քամիներից վնասված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 49.600.0 հազ. դրամ գումար, որից՝ 48.000.0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 1.600.0 հազ. դրամը՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի` կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից` նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023