Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2015, 1147 - Ն

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված 18-րդ բաժնի 3-րդ կետի համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին N 557-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023