Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2015, 1163 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2015 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 47977.0 հազ. դրամ, որից՝ 36000.0 հազ. դրամ` «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի էլեկտրամոնտաժային, ջեռուցման, սանհանգույցների, տանիքի, խաղահրապարակի վերանորոգման և արտաքին գազաֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), 11977.0 հազ. դրամ՝ վարժարանի համար ննջասենյակային, խոհանոցային կահույքի, սարքերի ու սարքավորումների ձեռքբերման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝ 2676.0 հազ. դրամ, որից՝ 1740.0 հազ. դրամ` վարժարանի շենքի նորոգման աշխատանքների նախագծման ծառայություների մատուցման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), 936.0 հազ. դրամ՝ վարժարանի շենքի նորոգման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի նորոգման աշխատանքների նախագծման և վարժարանի շենքի նորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների հրատապությունից ելնելով՝ գնման գործընթացը կազմակերպել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի էլեկտրամոնտաժային, ջեռուցման, սանհանգույցների, տանիքի, խաղահրապարակի վերանորոգման և արտաքին գազաֆիկացման աշխատանքների հրատապությունից ելնելով՝ գնման գործընթացը կազմակերպել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023