Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2015, 1134 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի <<Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) NN 1, 2 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համապատասխանաբար համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի 5.1-ին, 5.2-րդ կետերով և 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի 5.1-ին կետով նախատեսված բնակարանների բաշխման ցանկը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի ներկայացմամբ հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից>>:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023