Կառավարության որոշումներ

15 Հոկտեմբերի 2015, 1199 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին բնակելի տարածությունների վարձակալության համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված պայմաններով, կարգով և չափերով:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից հոգևոր ծառայություն իրականացնելու մասին կանոնադրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023