Կառավարության որոշումներ

15 Հոկտեմբերի 2015, 1233 - Ն

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ (ՎԱՐՁԱԿԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ) ՁԵՎԸ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով, 18-րդ և 21-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշումները և հաշվի առնելով գործընթացների անցումային խորհրդատուի առաջարկությունը, ինչպես նաև ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» N 888-Ն որոշմամբ նախատեսված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (այսուհետ` գույք) օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում վարձակալ կազմակերպության ընտրությունը կազմակերպվելու է մրցակցային երկխոսության ընթացակարգով (այսուհետ՝ գնում)՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի.
2) գնման ընթացակարգը կիրարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն որոշմամբ սահմանված կարգով.
3) նախաորակավորման մասին հայտարարությունը, նախաորակավորված մասնակիցների ցուցակը, գնման ընթացակարգի արդյունքները, ինչպես նաև գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագիրը կնքվում կամ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում։ Ընդ որում, սույն ենթակետում նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են ներկայացվում դրանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 140-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հետ միասին:
2. Սահմանել գնման ընթացակարգի մասնակցին ներկայացվող նախաորակավորման (որակավորման) պահանջները՝ համաձայն հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գնման պատվիրատու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) կազմակերպել գնման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածի նախաորակավորման (որակավորման) պահանջները, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում մշակել նախաորակավորման մասին հայտարարության տեքստը և կազմակերպել նախաորակավորման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածի նախաորակավորման (որակավորման) պահանջները և ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել նախաորակավորված կազմակերպությունների մասնակցությամբ գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգն ու գնման հրավերի տեքստը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.
4) գնումը կազմակերպելիս և անցկացնելիս՝ հաշվի առնել գործընթացների անցումային խորհրդատուի առաջարկությունները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 883-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետի 4-րդ սյունակում «հոկտեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
2) 6-րդ կետի 4-րդ սյունակում «հունվար» բառը փոխարինել «հուլիս» բառով.
3) 7-րդ կետի 4-րդ սյունակում «փետրվար» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.
4) 8-րդ կետի 4-րդ սյունակում «մարտ» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.
5) 9-րդ կետի 4-րդ սյունակում «2016 թ. հունիսի 1» բառերը փոխարինել «2017 թ. հունվարի 1» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» N 888-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «2016 թվականի հունիսի 1-ից» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ից» բառերով։
7. Լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բանակցել «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարիչների՝ համապատասխանաբար «Սաուր» ընկերության և «Էմ Վի Վի դեկոն Ջի Էմ Բի Էյջ», «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի», «Էյ-Ի-Ջի-Սերվիս», «ՍԱՈՒՐ» ընկերությունների կոնսորցիումի հետ՝ նրանց հետ կնքված կառավարման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։
8. Առաջարկել Երևանի քաղաքապետին բանակցել «Վեոլիա» ընկերության հետ՝ նրա հետ կնքված «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին երկարաձգել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ընկերություններին տրամադրված ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների գործողության ժամկետները։
10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ երկարաձգել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ջրօգտագործման թույլտվության և կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերով վնասակար նյութերի սահմանային արտահոսքի նորմաների գործողության ժամկետները։
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ երկարաձգել սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերում նշված ընկերություններին տրամադրված՝ չափիչ սարքերի ստուգաչափման վկայականների գործողության ժամկետները։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023