Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1239 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը հաստատելու մասին N 569 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգում քանակություն բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել քանակ բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման վերնագրում, նախաբանում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենք բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման վերնագրում հաստատելու բառը փոխարինել սահմանելու բառով.
4) որոշման նախաբանում 91-րդ հոդվածի 5-րդ կետի բառերը փոխարինել 82-րդ հոդվածի 4-րդ մասի բառերով.
5) որոշման 1-ին կետում Հաստատել բառը փոխարինել Սահմանել բառով.
6) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 3-րդ և 6-րդ կետերից հանել մաքսային բառը,
բ. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել մաքսային մարմին բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, 2001 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին N 20 բառերը և 2001 թվականի հունվարի 13-ի N 20 բառերը` 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն բառերով,
գ. 5-րդ կետում 83-րդ հոդվածի դ բառերը փոխարինել 75-րդ հոդվածի 4-րդ բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023