Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 466-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի N 594 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 466-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 3-րդ կետը «տեղեկությունների ցանկի,» բառերից հետո լրացնել «հայտն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 11-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 12-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 22-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023