Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1227 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմանը համապատասխան` Ջերմուկի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումներին աջակցելու համար, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 29,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքին` սուբվենցիայի տրամադրման պայմանագրի հիման վրա:

 

Արխիվ

2024

2023