Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2015, 1246 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՍՆԱԿԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 589-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ ու 66-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող՝ 0.69803 հեկտար հողամասից (վկայական՝ N 20032014-01-0037, տրված՝ 2014 թվականի մարտի 20-ին) 1482.55 քառ. մետր մակերեսով հողամասը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 11-րդ սյունակում 0,69803 թիվը փոխարինել 0,54978 թվով.
2) որոշման N 3 հավելվածի 9-րդ կետի 11-րդ սյունակում 0,69803 թիվը փոխարինել 0,54978 թվով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված՝ 1482.55 քառ. մետր մակերեսով հողամասը փոխանակել «Երիտասարդական նախաձեռնություններ» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի N 40/2 հասցեում գտնվող՝ 868.5 քառ. մետր մակերեսով հողամասի հետ (վկայական՝ N 2282943, տրված՝ 2010 թվականի հունվարի 14-ին).
2) հողամասերի փոխանակությունից հետո Երևան քաղաքի Պարոնյան փողոցի
N 40/2 հասցեում գտնվող՝ 868.5 քառ. մետր մակերեսով հողամասից 300 քառ. մետր մակերեսով հողամասը՝ համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով օտարել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) ապահովել հողամասերի սահմանների ճշտման, գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 


Հավելված

Արխիվ

2024

2023