Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 1247 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հինգերորդ պարբերությունը «բացառությամբ սույն ծրագրի» բառերից հետո լրացնել «Բաղադրիչ 1»-ի և» բառերով.
2) ութերորդ պարբերությունը «բացառությամբ սույն ծրագրի» բառերից հետո լրացնել «Բաղադրիչ 1»-ի և» բառերով.
3) «Բաղադրիչ 1»-ի հինգերորդ պարբերությունում «Վարկի օգտագործման ժամկետը մինչև 10 տարի» նախադասությունը փոխարինել «Վարկի օգտագործման ժամկետը մինչև 17 տարի: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին վարկի մայր գումարի մարումն իրականացվում է 2015 թվականի հունիսի 10-ին մարվող գումարի չափով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարկի մնացորդը վերադարձվում է հավասարաչափ կիսամյակային մարումներով՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:» նախադասություններով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը սույն որոշմանը:

 

Արխիվ

2024

2023