Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1259 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԶԱՐԻՆՋԱՅԻ, ԿՈՇԻ, ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ, ԱՐՇԱԼՈՒՅՍԻ, ԱԼԱՇԿԵՐՏԻ, ՖԵՐԻԿԻ, ԴԱԼԱՐԻԿԻ, ՆՈՐԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆԻԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ, ԶՈՎԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴԴՄԱՇԵՆԻ, ՆՈՐԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐԾՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԻ, ԳԱՌՆԱՌԻՃԻ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ, ԲԱՍԵՆԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ, ՊԵՄԶԱՇԵՆԻ, ՏՈՒՖԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՎԱՂԱՏՈՒՐԻ, ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Սարալանջի, Զարինջայի, Կոշի, Հակոյի գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Շահումյանի, Արագածի, Արշալույսի, Ալաշկերտի, Ֆերիկի, Դալարիկի, Նորապատի գյուղական համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Արեգունիի, Գեղամաբակի, Զովաբերի գյուղական համայնքների ղեկավարների, Դդմաշենի, Նորաբակի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Չկալովի գյուղական համայնքի ղեկավարի, Արծնիի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Շիրակի, Գառնառիճի, Վահրամաբերդի, Բասենի, Գեղանիստի, Պեմզաշենի, Տուֆաշենի գյուղական համայնքների ղեկավարների, Նահապետավանի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Անուշավանի և Արևիկի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի, Չափնիի գյուղական համայնքների ղեկավարների, Նժդեհի, Ալվանքի գյուղական համայնքների ավագանիների անդամների՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 65,754.8 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 1,389.2 հազ. դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023