Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1301 - Ա

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐ-ՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔ- ՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
3. Սահամանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման, տարանցման հետ կապված հարաբերությունների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023