Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1303 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ 95,653,590.0 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքը, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը՝ համաձայն N 1 հավելվածի, սպասարկման կենտրոնների անվտանգության համակարգերը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերից բխող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրերում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Հավելված

Արխիվ

2024

2023