Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1310 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 677-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1063-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի ‹‹Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը, կառավարման խորհուրդների անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և անդամների առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու կարգը հաստատելու մասին›› N 677-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը ‹‹Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության --------------նախարարը (նախարարի տեղակալը),›› բառերից հետո լրացնել ‹‹Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ›› բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի ‹‹Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին›› N 1063-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում ‹‹ինն›› բառը փոխարինել ‹‹տասն›› բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023