Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1307 - Ա

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ «ՀՊ-ԻՆՖՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ ու 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Կառավարական 3-րդ շենք, պետական գրանցման համարը՝ 286.120.03478):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

Արխիվ

2024

2023