Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1282 - Ն

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին շնորհվող դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին շնորհվող դրամական մրցանակների շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվանակի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհրի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023