Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1337 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության <<Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան 2) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության հողատարածքի վարձակալ՝ «Ագրոհոլդինգ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Կիևյան 7) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել՝
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մարտի 31-ի դրությամբ գնահատված արժեքը` 11 546 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 1000 դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 6 763 345 դրամ, այդ թվում`
1) ստացված փոխառություններ` 6 414 500 դրամ.
2) պարտք բյուջեին` շրջանառության հարկի գծով` 260 023 դրամ.
3) պարտք բյուջեին` եկամտային հարկի գծով` 35 902 դրամ.
4) աշխատավարձի գծով պարտք` 52 920 դրամ:
4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2010-2015 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) գույքի նկատմամբ իրավունքի ծագմանը հաջորդող 3 տարվա ընթացքում կատարել 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ՝ հետևյալ համամասնությամբ՝
ա. 1-ին տարին՝ 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ շենքի կապիտալ նորոգման համար,
բ. 2-րդ տարին՝ 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ շենքի կապիտալ նորոգման համար,
գ. 3-րդ տարին՝ 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ շենքի կապիտալ նորոգման, ներքին հարդարման և կահավորանքի համար.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ներդրումների ավարտից hետո 1 տարվա ընթացքում ստեղծել 20 նոր աշխատատեղ` յուրաքանչյուրը 60 000 դրամ (որը չի ներառում եկամտային հարկը) ամսական աշխատավարձով:
3) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 443028 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
7. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի։

 

Արխիվ

2024

2023