Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1336 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի Վ. Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 964.0 քառ. մետր մակերեսով տարածքը և 67 քառ. մետր մակերեսով շինությունը՝ դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ՝ 0.2351 հեկտար հողատարածքը հետ վերցնել ու նվիրաբերել Ապարանի քաղաքային համայնքին՝ վերակառուցելու և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Ապարանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման, իրավունքի պետական գրանցման, նվիրաբերության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքները՝ պայմանագրի կնքման համար հիմք ընդունելով գրանցման վկայականում նշված մակերեսները, դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման՝ Ապարանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023