Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1334 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խորարծառի պուրակում գտնվող, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` 20.204.545 դրամ հաշվեկշռային արժեքով և 418,19 քառ. մետր մակերեսով շենքը (կադաստրային համարը` 08,001.) (այսուհետ` գույք) որպես նվիրատվություն ընդունել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունից` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ընդունման-հանձնման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023