Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1341 - Ա

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի 4/5 հասցեում գտնվող՝ 245.9 քառ. մետր մակերեսով տարածքը, Հրաչյա Քոչարի փողոցի 4/6 հասցեում գտնվող՝ 12 քառ. մետր մակերեսով տարածքը, Հրաչյա Քոչարի փողոցի 4 շենքի 3 շինություն հասցեում գտնվող՝ 36.2 քառ. մետր մակերեսով տարածքը և Հրաչյա Քոչարի փողոցի 4 շենքի 2 շինություն հասցեում գտնվող՝ 250.8 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը (բաժնային մասը) (այսուհետ` գույք-1) 2015 թվականի հուլիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված 152700000 դրամ արժեքով փոխանակել (որպես հատուցում տրամադրել) քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանի (անձնագիր` AK0515679, տրված` 001-ի կողմից, 03.06.2010 թ., հասցեն` քաղ. Աբովյան, Հանրապետության 15 Ա շենք, բն. 23) (այսուհետ՝ քաղաքացի) սեփականությունը հանդիսացող՝ 2015 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ 155285000 դրամ գնահատված արժեքով՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 46/3 և 46/4 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 190.9 քառ. մետր և 109.43 քառ. մետր մակերեսներով տարածքների և դրանց զբաղեցրած ու օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերի հետ (այսուհետ՝ գույք-2):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակության մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) գույքը համարվում է համարժեք և կողմերի համար որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չի առաջացնում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունն իր զբաղեցրած գույք-1-ը կհանձնի 2017 թվականի հունվարի 1-ից հետո մեկամսյա ժամկետում.
3) քաղաքացին պարտավորվում է գույք-2-ը հանձնել պայմանագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում.
4) պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ քաղաքացու միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը յուրաքանչյուր կողմն իրականացնում է իր միջոցների հաշվին:
3. Պայմանագրի կնքումից և սեփականության իրավունքի գրանցումից հետո պետության անունից ձեռք բերված գույք-2-ը ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Արխիվ

2024

2023