Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1340 - Ն

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔ- ՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է միայն գրավոր եղանակով՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ապրանքների համար:
2. Սահմանել, որ հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային տարբերակը ներկայացնել չի պահանջվում՝
1) այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են հատուկ մաքսային ընթացակարգով.
2) այն դեպքերում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝
ա. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխին համապատասխան՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրումների դեպքում,
բ. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, օտարերկրյա պետությունների այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկների և կազմակերպությունների անձնակազմերի, միջազգային պայմանագրերին համապատասխան` առավելություններից, արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից օգտվող օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների կողմից ապրանքների տեղափոխման դեպքում,
գ. մաքսային հայտարարագրի փոխարեն տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում,
դ. ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023