19 Նոյեմբերի 2015, 1330 - Ն
ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1506-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք  ընդունելով  «Հանրակրթության  մասին»  Հայաստանի  Հանրապետության 
օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության  կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.
1. Սահմանել տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը՝ համաձայն հավելվածի: 
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի  «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1506-Ն որոշումը: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

