Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1360 - Ն

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Գ» ՍԵՐԻԱՅԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար 2016 թվականի հունվարի 1-ից կիրառության մեջ դնել «Գ» սերիայի դրոշմապիտակները:
2. Սահմանել, որ «Ա» և «Բ» սերիաների դրոշմապիտակների առկայության դեպքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կարող են տրամադրվել նաև «Ա» և «Բ» սերիաների դրոշմապիտակներ:
3. Սահմանել «Գ» սերիայի դրոշմապիտակի հազար հատի արժեքը` 4416 դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023