Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1347 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային վարչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունը և արտաքին տնտեսական գործունեության մոնիթորինգի և վիճակագրության վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հաշվապահական հաշվառման և ֆինանսական վերլուծությունների վարչություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման և վիճակագրության վարչություն և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության վարչություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) կետից հանել «Ֆինանսահաշվային վարչություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն» և «Արտաքին տնտեսական գործունեության մոնիթորինգի և վիճակագրության վարչություն» բառերը.
2) կետը լրացնել «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վերլուծությունների վարչություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման և վիճակագրության վարչություն» և «Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության վարչություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023