Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1349 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը «դեպարտամենտի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով, իսկ «ստեղծելու» բառից առաջ՝ «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 6.1 հավելվածի.
6.2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմ
արդյունաբերության պետական կոմիտեի կառուցվածքը` համաձայն N 6.2 հավելվածի».
3) որոշման 2-րդ կետը «դեպարտամենտ» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատա
կազմից դուրս` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմաարդյունաբերական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի, որի կապակցությամբ որոշման N 2 հավելվածի II գլուխը լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով, իսկ III գլխից հանել «Ռազմաարդյունաբերական վարչություն» բառերը.
5) որոշումը լրացնել նոր՝ NN 6.1 և 6.2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 1-ից։

Հավելված

Արխիվ

2024

2023