Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1345 - Ա

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրու քաղաքային համայնքին նվիրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող`
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ 7,714,046 հեկտար ընդհանուր մակերեսով 6 հողամասերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում 2012 թվականին պետական միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի 28,900.12 քառ. մետր ընդհանուր մակերեսով 38 նկուղային տարածքները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Գյումրու քաղաքապետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են կատարման՝ Գյումրու քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բազմաբնակարան շենքերի նկուղային տարածքների մասով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, Գյումրու քաղաքային համայնքին է անցնում այդ շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

Հավելված

Արխիվ

2024

2023