Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1357 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈԻԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱ ԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2013 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հուլիսի 17-ի N 790-Ն որոշման 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում 2014 ու 2015 թվականներին կարկտահարության պատճառած վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին ու 11-ին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում մայիսի 24-ին ու հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազամակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում՝
1) 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին հատկացված՝ 633.22 տոննա՝ 101315.2 հազ. դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին հատկացված՝ 83.16 տոննա՝ 13305.6 հազ. դրամ արժեքով աշնանացան ցորենի առաջին վերատադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 790-Ն որոշման հավելվածի.
2) 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին հատկացված՝ 1193.85 տոննա՝ 191016.0 հազ. դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին հատկացված՝ 130.05 տոննա՝ 20808.0 հազ. դրամ արժեքով աշնանացան ցորենի առաջին վերատադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով` համաձայն սույն որոշման հավելվածի։
Հավելված

Արխիվ

2024

2023